Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»

«Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»
19.07.2013 | 11:43

Միջազգային ֆրանսիական Ռադիոն (RFI), հաղորդել է, որ դերասան Ժերար Դեպարդյեն ցանկանում է ստանալ Ալժիրի անձնագիր: Այդ մասին դերասանը հայտարարել է RFI-ին տված հարցազրույցում:

«Ես կուզենայի ունենալ այն յոթ երկրների անձնագրերը, որոնք սիրում եմ: Ես կցանկանայի ունենալ նաև Ալժիրի անձնագիրը: Ես կուզեի համապատասխան լինել այն կերպարին, որն այնքան նման է

ֆրանսիացուն-ապստամբ, խոչընդոտներն հաղթահարող, երբեմն`հարբեցող: Դրանում ինչ-որ խուլիգանական ոգի կա, որը դուր է գալիս Պուտինին»,-Դեպարդյեի խոսքերը փոխանցում է BBC-ն:

Ի դեպ, այս տարվա սկզբին, դերասանը ստացավ Ռուսասատանի քաղաքացիություն: Ստացավ բնակավայր Մորդովիայում և բնակարան` Սարանսկում:

Մորդովիայի իշխանությունները առաջարկեցին Դեպարդյեին զբաղեցնլ նաև մարզային մշակույթի նախարարի պաշտոնը:

Չեչեն առաջնորդ Ռամզան Կադիրովն, իր հերթին, նվիրեց նրան հինգ սենյականոց բնակարան Գրոզնիում:

Տեսնես մինչև ո՞ւր այսպես...Աշխարհահռչակ արկածախնդիր արտիստն, հավանաբար, իր անձնագրերի հաշվին միտք ունի նվաճել ողջ աշխարհը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1676

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ